211652_close_icon
views-count46636 դիտում article-date 14:28 10-04-2019

Խոշոր ավտովթար Երևանում. 24-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է էլեկտրասյունն ու մասամբ հայտնվել ծառի վրա. օպերատիվորեն ժամանել են փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 24-ամյա Էրիկ Առաքելյանը իր վարած Mercedes E 320 մակնիշի 31 MZ 001 համարանիշի ավտոեքենայով Հրազդանի կիրճում, դեպի Դավիթաշենի կամուրջ տանող ճանապարհահատվածում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանն ու մասամբ հայտնվել ծառի վրա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Սիփան Մուրադյանի գլխավորությամբ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ Բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է։ Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչներ Արման և Արարատ Պետրոսյանները։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության և «ԵրՔաղԼույս»-ի ներկայացուցիչները։ Փաստի առթիվ ՃՈ-ում նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ ավտոմեքենան վարել է սթափ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե ծառը չլիներ, ավտոմեքենան կհայտնվեր Հրազդան գետում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր