50894 դիտում
11:47 19-07-2019
Կասկադյորական ավտովթար Երևանում. 26-ամյա վարորդը խմած վիճակում Հրազդան կիրճում Opel-ով տապալել է էլեկտրասյունն ու հայտնվել Հրազդան գետում. օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարներն ու ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 19-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 26-ամյա Նորայր Գասպարյանը իր վարած Opel մակնիշի 35 TG 309 համարանիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել Հրազդան գետում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։
Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, ով, սակայն, հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց ՝ պատճառաբանելով, որ իրեն լավ է զգում։
Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակում նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում։
Ավտոմեքենան վերամբարձ կռունկի օգնությամբ դուրս է բերվել Հրազդան գետից և տեղափոխվել անվտանգ վայր։
Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի ՊՊԾ-ի աշխատակիցները։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15634 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35900 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց