211652_close_icon
views-count49955 դիտում article-date 10:10 10-04-2019

«Գազպրոմ Արմենիա» ընկերության դիմաց խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 48-ամյա ուղևորը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 9-ին, Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ՝ 48-ամյա Կարեն Հակոբյանը, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի 6-ին Երևանում՝ Թբիլիսյան խճուղում, «Գազպրոմ Արմենիա» ընկերության դիմաց տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/07/1121713/?fbclid=IwAR1ZTur7uzQe4eVYQ7XpCXfj5YoENLFDTM2YASly6ajdECjYlXDylNmGm74]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, ապրիլի 6-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 53-ամյա Մարտիկ Գրիգորյանը իր վարած Nissan Teana մակնիշի 13 MG 300 համարանիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության դիաց, բախվել էր ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին: Վթարի հետևանքով վարորդ Մ. Գրիգորյանն ու ուղևոր, Երևանի բնակիչ, 48-ամյա Կարեն Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր էր ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր