211652_close_icon
views-count1131 դիտում article-date 21:40 09-04-2019

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է մարզային հրշեջ-փրկարարական ջոկատներ

Ապրիլի 8-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն անակնկալ շրջայց կատարեց Արագածոտնի մարզի Ապարան, Ծաղկահովիտ և Շիրակի մարզի Արթիկ բնակավայրերի հրշեջ-փրկարարական ջոկատներ: Այցի նպատակն էր ծանոթանալ հրշեջ-փրկարարական ջոկատների ընթացիկ աշխատանքներին, գույքային և տեխնիկական կարողություններին և առկա խնդիրներին: Շրջելով ստորաբաժանումների տարածքում՝ ԱԻ նախարարը ծանոթացավ շինությունների վիճակին և գույքային ապահովվածությանը, զրուցեց ԱԻՆ աշխատակիցների հետ: Շրջայցի ընթացքում Ֆելիքս Ցոլակյանն առկա թերությունների վերաբերյալ տվեց մի շարք ցուցումներ և հանձնարարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր