211652_close_icon
views-count1192 դիտում article-date 18:31 09-04-2019

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները այցելել են ԵՊԲՀ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության(ԱՀԿ) ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները ճանաչողական այցով ԵՊԲՀ-ում էին:Հանդիպման նպատակն էրգնահատել բուհում իրականացվող կրթական ծրագրերը, որոնք վերաբերում են ուռուցքաբանությանը,հանրային առողջությանն ու պալիատիվ բժշկական օգնությանը: Գիտության գծով պրոռեկտոր Կոստանտին Ենկոյանն առողջապահության ոլորտի մասնագետներին ներկայացրեց ԵՊԲՀ-ի կրթական ծրագրերը, անդրադարձավ բուհական, շարունակական կրթությանը, հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրերին, ինչպես նաև համալսարանական կլինիկաների գործունեությանը: Գիտության գծով պրոռեկտորը, խոսելով ուռուցքբանությանը վերաբերող հարցերի մասին, նշեց, որ այս տարի ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական ուռուցքաբանական-արյունաբանական ու պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական արյունաբանական ծառայությունների միավորման արդյունքում ստեղծվել է Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը, որտեղ համալսարանական հիվանդանոցի բժիշկներըշարունակում են բժշկական օգնություն ցույց տալ հիվանդներին: Հայաստանումուռուցքաբանությանը, պալիատիվ խնամքին առանչվող հարցերին ծանոթանալուց հետո, որոնք վերաբերում են ինչպես ենթակառուցվածքներին, կազմակերպչական խնդիրներին, այնպես էլ կրթական ծրագրերին, իրավիճակը գնահատելուց հետո, փորձագետները կներակայացնեն զեկույց և հանդես կգանառաջարկություններով՝ հետագա համագործակցության ծրագրերն ընդլայնելու նպատակով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետների հետ հանդիպմանը ներկա էին Գիտության գծով պրոռեկտոր Կոստանտին Ենկոյանը, Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի վարիչ Արտաշես Թադևոսյանն ու Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ղեկավար Սաթենիկ Բաղդասարյանը:

Նմանատիպ նյութեր