211652_close_icon
views-count47399 դիտում article-date 13:23 09-04-2019

Դիմումդ կգրես ու կգնաս, լսեցի՞ր. Փաշինյանը հունից դուրս եկավ. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի մաքսակետ այցելության ժամանակ դժգոհեց մաքրությունից: «Մանավանդ իմ այցի օրն ինչու է այստեղ բիչոկ գցած գետնին: 25 տարվա բիչոկ է, սա մեր երկրի իմիջի հարցն է»,-ասաց նա, հայտնում է [url=https://news.am/arm/news/506070.html]News.am[/url]-ը։ Վարչապետը ձեռքով սրբեց պատն ու նկատեց, որ այն երկար ժամանակ չի մաքրվել, շատ կեղտոտ է. «Սա վերաբերմունք է մարդկանց նկատմամբ, որոնք եկել էստեղ կանգնել են: Սա խայտառակ կեղտոտ տարածք է: Սա վերաբերմունք է մեր դրոշի ու զինանշանի նկատմամբ: Հիմա իրենց պարգեւավճարներից կպակասեցնեք ու այստեղ կբերեք կարգին վիճակի»: Հասնելով մաքսատան սենյակներից մեկը, Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով համազգեստով աշխատակիցներից մեկին, դիտողություն արեց. «Որ վարչապետը մոտենում է, պետք է ձգված կանգնել, սենց (ցույց է տալիս ուսերը կախած վիճակը - խմբ.) արած չեն կանգնում»: Նա բարկացավ, որ սենյակներից մեկում եռագույն դրոշը պատի տակ էր ընկած։ Վարչապետը դիմեց այդ սենյակում նստող երիտասարդին՝ ասելով. «Աշխատավարձիդ կծախսես, դրոշը կդնես գլխավերեւում, հետո դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/506070.html]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր