ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահն իշխանական «տանիք» է փնտրում․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ տևական ժամանակ է՝ ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանն իշխանությունների հետ փորձում է ջերմ հարաբերություններ ստեղծել, որպեսզի ամեն գնով պահի իր բիզնեսները:
Իսկ վերջինիս բիզնեսները, ինչպես նրան մոտ կանգնած աղբյուրներ են ասում. «Բավականին մեծ են, այն աստիճան, որ հասցրել է իր բիզնեսները տարածել անգամ Հայաստանի սահմաններից դուրս»:
Նկատենք, որ ըստ տարածված լուրերի՝ ՀԷՑ-ի Կարեն Դարբինյանին են պատկանում «Բիգ էներգո», «Ֆուլ հաուզ», «էներուօրքս քորփորեյշնս», «Մարֆրիկ», «Սագամար», «Բալիս», «Սթար լայն» ՍՊ ընկերությունները:
Սրանք բոլորը զբաղված են էլեկտրական ցանցերի համար շինարարական պատվերներ կատարելով: Իսկ թե ինչ պայմաններով և սակագներով՝ դա առանձին խոսակցության թեմա է, որին դեռ կանդրադառնանք:
Նշենք նաև, որ Կարեն Դարբինյանի քավորը՝ մոսկվայաբնակ խոշոր գործարար Արմեն Շահազիզյանն է՝ հայտնի «Լուդինգի Արմենը»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]