211652_close_icon
views-count1180 դիտում article-date 09:13 24-06-2014

ՀԷՑ֊ը չի հայտնում տնօրենների խորհրդի անդամների աշխատավարձերի չափը․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ ««ՀԺ»-ն գրավոր հարցում է ուղարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին խնդրելով տրամադրել ընկերության տնօրենների խորհրդի անդամների՝ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի գլխավորությամբ, վարչակազմակերպական կառուցվածքի աշխատակիցների, ինչպես նաև ՀԷՑ մասնաճյուղերի տնօրենների ամսական աշխատավարձերի չափը: Ի պատասխան մեր հարցմանը, ՀԷՑ հասարակայնության և ԶԼՄ հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը տեղեկացրել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում միջին աշխատավարձը կազմում է 200 հազար դրամ ներառյալ պետբյուջե կատարվող պարտադիր վճարումները: Հարցման մեջ տեղ գտած կոնկրետ աշխատակիցների աշխատավարձերի չափերի մասին տեղեկություն տրամադրելուց Սարջանյանը հրաժարվել է` հղում անելով ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին, ըստ որոնց արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր