211652_close_icon
views-count1198 դիտում article-date 10:28 26-06-2015

Բիբինն այս օրերին Մոսկվայում մասնակցում է ՀԷՑ տնօրենների խորհրդի նիստին. ՀԺ

«ՀԷՑ–ի տնօրենների խորհուրդը այս օրերին նիստ է հրավիրել, որին մասնակցելու համար Մոսկվա է մեկնել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխ. տնօրեն Եվգենի Բիբինը: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀԷՑ–ի հասարակայնության և ԶԼՄ հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ Բիբինը այս օրերին Երևանում չէ, և եթե այո՝ որտե՞ղ է նա գտնվում: Նա հաստատել է Երևանից Բիբինի բացակայության մասին տեղեկատվությունը և հայտնել, որ այս օրերին նա Մոսկվայում մասնակցում է ՀԷՑ տնօրենների խորհրդի նիստին: Խորհուրդը՝ Դմիտրի Վոլկովի գլխավորությամբ, հինգհոգանոց կազմ ունի, և բոլորն էլ ապրում են ՌԴ-ում: Մեր լրագրողի հարցին՝ նիստն արտահե՞րթ է հրավիրվել, Սարջանյանը պատասխանել է, որ այն պլանային, հերթական նիստ է»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր