4016 դիտում
14:54 08-04-2019
ԱԺ-ն ընդունեց սեղմված բնական գազը կիլոգրամով վաճառելու մասին նախագիծը
ՀՀ ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծով նախատեսվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խմ-ն փոխարինել 1 տոննայով։
Նախագծին կողմ քվեարկեց 103 պատգամավոր, դեմ քվեարկող պատգամավորներ չկային:
Պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ ԼՀԿ-ն նախագծին կողմ կքվեարկի՝ միայն հավատալով ֆինանսների փոխնախարարի այն պնդումներին, որ դա չի բերելու հարկային բեռի կամ լրացուցիչ ծախսերի ավելացման տնտեսավարողների համար:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ նախագիծը հարկային բեռի ավելացում չի նախատեսում, ավելին՝ հարկային բեռը նվազում է, իսկ թե հետագայում գազալցակայաններն ինչպիսի գնային քաղաքականություն կվարեն, տվյալ օրենքի հետ կապ չունի:
Սեղմված բնական գազը կվաճառվի 1 տոննան՝ 34 հազար դրամով:
Նմանատիպ նյութեր
8720 դիտում
09:01 16-03-2019
Սեղմված գազը կթանկանա՞. «Ժամանակ»
15930 դիտում
09:25 26-06-2020
Սեղմված գազը հուլիսի 16-ից կթանկանա. «Ժամանակ»
Այս բաժնից
952 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1012 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
694 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը