1926 դիտում
15:44 07-04-2019
Մենք ունենք գերնպատակ՝ վերադարձնել մեր պատիվը. Սասուն Միքայելյանն ընտրվեց ԵԿՄ նախագահ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/04/07/sasun-mikayelyan/2967329]Tert.am[/url]-ը գրում է. Երկրապահ կամավորականների միության նախագահ ընտրվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:
Ընտրվելուց հետո նա պաշտոնապես երդվեց ծառայել ժողովրդի շահերին: «Ես պաշտպանելու եմ մեր բոլորիս պատիվը, թող ոչ ոք չկասկածի: Մենք ունենք գերնպատակ՝ վերադարձնել մեր պատիվը, ծառայել Արցախի աշխարհի, մեր զինվորների հզորացման համար»,-երդվելուց հետո իր ելույթում ասաց Միքայելյանը:
ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարին նաև որոշվեց կրճատել վարչության անդամների թիվը և 186-ից դարձնել 25: ԵԿՄ նոր վարչությունում յուրաքանչյուր մարզից մեկական ներկայացուցիչ ընդգրկվեց:
Երկրապահ կամավորականների միության վարչության մարզային ներկայացուցիչներն են՝ Մանվել Օհանյանը (Սյունիք), Հովիկ Օհանյանը (Վայոց Ձոր), Արամ Սարգսյանը (Արարատ), Մուկուչ Սափեյանը (Արագածոտն), Բարսեղ Բարսեղյանը (Շիրակ), Գառնիկ Միքայելյանը (Կոտայք), Գագիկ Խաչատրյանը (Գեղարքունիք), Սամսոն Խաչատրյանը (Լոռի), Անդրանիկ Մկրտչյանը (Երևան), Վարդան Պետրոսյանը (Տավուշ), Ռուստամ Գասպարյանը (Արմավիր):
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/04/07/sasun-mikayelyan/2967329]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2185 դիտում
19:17 30-10-2016
Սասուն Միքայելյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ
17275 դիտում
15:12 23-04-2018
Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանն ազատ են արձակվել Ձերբակալվածների պահման վայրից
Այս բաժնից
1168 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին
1543 դիտում
18:13 10-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ