211652_close_icon
views-count4615 դիտում article-date 17:17 06-04-2019

Պահանջում եմ, որ ինձ ուղարկեն Գերմանիա՝ բուժման. նախկին պայմանագրային զինծառայողը 3 օր է հացադուլ է անում ՊՆ առջև. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նախկին պայմանագրային զինծառայող Դավիթ Հակոբյանը ապրիլի 4-ից պաշտպանության նախարարության դիմաց հացադուլ է անում: [url=https://www.tert.am/am/news/2019/04/06/mil/2966833?fbclid=IwAR1Jpc0xfFXUdiqttDIlj66OF6Pw0CyI4RKrWQ4wvmF09ppQTswP095g87c]Tert.am[/url]-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ խաղաղապահ ուժերում ծառայել է ընդամենը 6 ամիս և ձեռք է բերել հիվանդություններ: Նրա պնդմամբ՝ առողջական խնդիրներից հետո իրեն երկու անգամ վիրահատել են Մուրացանի Կենտրոնական զինվորական հոսպիտալում, երկու անգամն էլ սխալ վիրահատություն է եղել: Նախկին զինծառայողն այժմ Պաշտպանության նախարարությունից պահանջում է, որպեսզի նախարար Դավիթ Տոնոյանն ընդունի իրեն և իր խնդիրներին լուծում տրվի: «Խաղաղապահ զորքերում էի ծառայում, ցավեր ունեցա փորիս շրջանում, որից հետո գնացել եմ զինվորական հոսպիտալ, երկու անգամ իրար հետևից սխալ վիրահատություն տեղի ունեցավ, դրա հետևանքով դարձա առաջին կարգի հաշմանդամ, ինչից հետո ոչինչ չեն արել ինձ օգնելու, խնդիրս կարգավորելու համար, միայն խաբել են, և այսպես խնդիրները դարձան անլուծելի»,- ասաց նա: Նա նշեց, որ ՊՆ-ից պահանջում է, որ իրեն ուղարկեն Գերմանիա՝ բուժվելու կամ աշխատանքով ապահովեն: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/04/06/mil/2966833?fbclid=IwAR1Jpc0xfFXUdiqttDIlj66OF6Pw0CyI4RKrWQ4wvmF09ppQTswP095g87c]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր