Հունիսի 7-ին երևանցիները պետք է գրողի ծոցն ուղարկեն բոլոր օլիգարխներին և նախկին իշխանության ներկայացուցիչներին․ Ավինյան
Մի քանի ամսում Նուբարաշենի աղբավայրը բերել ենք կառավարելի վիճակի։ Այժմ կարող ենք վստահությամբ ասել, որ այնտեղ հրդեհների վտանգը զգալիորեն նվազել է։ Այս մասին Երևանի ավագանու նիստում մարտի 12-ին հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Խոսելով կանաչապատման մասին՝ նա, մասնավորապես, նշել է, որ Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին քաղաքում 25 հազար թանկարժեք ծառեր է տնկել՝ ոռոգման սեփական համակարգերով։ Այնուհետև քաղաքապետը դիմել է Երևանի ավագանու անդամ հանդիսացող ընդդիմության ներկայացուցիչներին։
«25000 կենսունակ ծառեր ենք տնկել Երևան քաղաքում։ Լավ էդ մանիպուլյացիան ինչքան պիտի անեք, էդ սուտը, էդ ստի միջավայրում։ Դուք չեք զգում, որ կամաց-կամաց մարդիկ տեղեկանում են ու ասում են լավ էս հիմարություն էր, էս իրականությանը չէր համապատասխանում, էս մեկն էլ էր սուտ», - ասել է Ավինյանը, ասել է Ավինյանը՝ դիմելով ընդդիմությանը։
Նրա խոսքով՝ ընդդիմության համար չափազանց ցավալի է լսել և արձանագրել այս ամենը։
«Այո, մեր աշխատանքների ծավալը շատ մեծ է, շատ տեղեր մենք հաջողել ենք, ինչ-որ տեղեր դանդաղում ենք, ինչ-որ տեղեր ունենք պրոբլեմներ, բայց հարցը միայն քաղաքային խնդիրները չեն, հարցը քաղաքական է և հունիսի 7-ին երևանցիներն ու ՀՀ ժողովուրդը բոլոր օլիգարխներին և նախկին իշխանության ներկայացուցիչներին պետք է ուղարկի գրողի ծոցը», — ասել է Ավինյանը։