211652_close_icon
views-count1537 դիտում article-date 14:02 06-04-2019

Վարչապետին են ներկայացվել ԿԲ-ի եւ Ֆինանսների նախարարության կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն: Վարչապետին եւ կառավարության անդամներին են ներկայացվել Կենտրոնական բանկի եւ Ֆինանսների նախարարության կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ։ Ներկայացվել են արժեթղթերի շուկայի ներկայիս վիճակը եւ զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ ներդրումային, ենթակառուցվածքային մի շարք ծրագրերի իրականացման նպատակով ֆինանսական ներգրավվածության ապահովմանը, ֆինանսական կայունությանը եւ մակրոտնտեսական քաղաքականությանը վերաբերվող հետազոտություններ եւ ծրագրեր:

Նմանատիպ նյութեր