211652_close_icon
views-count2718 դիտում article-date 11:32 06-04-2019

Կառավարության աշխատակազմին սպասարկող մեքե­նաների կրճատման ֆոնին ՊԵԿ-ն իրեն ճոխու­թյուն է թույլ տալիս. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ աշխատակիցները, պարզվում է, բոլոր առումնե­րով են արտոնյալ: Նրանք ոչ միայն գրեթե ամեն ամիս պարգևավճարներ են ստա­նում, այլև ամեն երեկո պետության հաշվին աշխա­տանքից գնում են տուն: Երեկոյան, երբ աշխատանքային ժամն ավարտվում է, ՊԵԿ-ի շենքին են մոտենում մոտ 7-8 ավտոբուս, պետական համարանիշերով, որոնք աշխա­տակիցներին տանում են տուն, ընդ որում՝ մեծամասամբ միայն կին աշխատա­կիցներին: Ուշագրավ է, որ կառավարության աշխատակազմին սպասարկող մեքե­նաների կրճատման ֆոնին ՊԵԿ-ն իրեն նման ճոխու­թյուն է թույլ տալիս: Վերջերս մենք գրել էինք, որ Ռաֆիկ Մաշադյանն ընդհանուր ժո­ղովի ժամանակ ՊԵԿ աշխա­տակիցներին հորդորել էր ավտոբուսների մեջ քիչ բերանբացություն անել պարգևավճարների մասով: Նա նկատի ուներ հենց այս ավ­տոբուսները»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր