1882 դիտում
11:44 03-02-2015
Նավթի գինը բարձրանում է նավթարդյունահանման ծավալների կրճատման սպասելիքների ֆոնին
Նավթի համաշխարհային գները բարձրանում են այն ժամանակ, երբ նավթարդյունահանողներն ակնկալում են նավթարդյունահանման ծավալների զգալի կրճատում:
Այսպես, այսօր առավոտյան Մոեսկվայի ժամանակով ժամը 06:51-ի դրությամբ Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0,42%-ով՝ հասնելով 54,98 դոլարի՝ 1 բարելի դիմաց: WTI տեսակի թեթև նավթինը՝ 0,69%-ով՝ հասնելով մինչև 49,91 դոլարի՝ 1 բարելի դիմաց:
Ներդրողները հույս ունեն, որ նավթի համաշխարհային գների շարունակական անկումը կբերի նավթարդյունահանման ծավալների զգալի կրճատման և շուկայում նրա գերավելցուկի նվազմանը:
Միևնույն ժամանակ նախօրեին ՕՊԵՔ-ում (նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն) չեն բացառել, որ նավթի գինը կարող է իջնել մինչև 30-35 դոլարի նշագիծը, ինչը կապված է ձմռան ավարտի և սեզոնային ցածր պահանջարկի, ինչպես նաև նավթի հումքի պաշարների ավելացման հետ:
Նմանատիպ նյութեր
1017 դիտում
09:37 15-04-2015
Նավթը թանկանում է ԱՄՆ-ում նավթարդյունահանման ծավալների կրճատման սպասման ֆոնին
4679 դիտում
10:16 11-08-2017
Նավթի համաշխարհային գները շարունակում են իջնել նավթարդյունահանման ծավալների աճի ֆոնին
1505 դիտում
11:59 16-12-2014
Նավթի համաշխարհային գինն ընկնում է ԱՄՆ-ի նավթարդյունահանման մեծ ծավալների պատճառով
Այս բաժնից
1348 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1156 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1591 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է