Լիբանանում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել են Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական խմբին
Ապրիլի 4-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը Լիբանանում ՀՀ դեսպանությունում հյուրընկալեց Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական խմբին:
Թատերախումբը Լիբանանում հանդես է գալիս ներկայացումներով նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակներին:
Թատերախմբի հետ հանդիպման ընթացքում Դեսպան Աթաբեկյանը բարձր գնահատեց թատրոնի դերը հայ մշակութային կյանքում և ընդգծեց հայ մեծանուն մտավորականներին նվիրված հոբելյանական միջոցառումների անցկացման խորհուրդն ու կարևորությունը: