Մայրության և գեղեցկության օրը Կարապի լճի շրջակայքում կկազմակերպվի «Ստեղծագործում են կանայք» խորագրով ցուցահանդես-վաճառք
Մայրության և գեղեցկության օրվան նվիրված՝ ապրիլի 7-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը Կարապի լճի շրջակայքում նախատեսել է կազմակերպել «Ստեղծագործում են կանայք» խորագրով ցուցահանդես-վաճառք /ժամը 11:00-20:00 /, որտեղ իրենց աշխատանքները կցուցադրեն 60–ից ավել ստեղծագործող կանայք:
Ցուցահանդեսի ընթացքում անցորդներին կներկայացվեն ձեռքի աշխատանքներ՝ զարդեր, կաշվե իրեր, բնական կոսմետիկ միջոցներ, հուշանվերներ և բազում այլ պարագաներ:
Բոլոր մասնակիցները և անցորդ կանայք կստանան վարդեր:
Սիրո՛վ հրավիրում ենք մասնակցելու ցուցահանդես-վաճառքին և ծանոթանալ տաղանդաշատ կանանց ձեռքի յուրօրինակ աշխատանքներին: