211652_close_icon
views-count50764 դիտում article-date 15:39 05-04-2019

Լարված իրավիճակ Վանաձորում. թիվ 20 դպրոցի աշակերտները դասադուլ են անում. մարզպետին մեղադրում են, որ հիմա էլ իր ծանոթին դպրոցի տնօրեն է նշանակել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 5-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում: Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել՝ պահանջելով չեղարկել տնօրենի նշանակումը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին. «Տնօրենի մրցույթ էր հայտարարվել, քանի որ նախկին տնօրենը թոշակի էր գնացել, Կարինե Մարգարյանն ու Մարիետա Հարությունյանը հավաքել էին 3 և 4-ական միավոր, վերջինս, ով դպրոցի երկար տարվա փոխտնօրենն է, հավաքել է 4, մյուս թեկնածուն՝ Կարինե Մարգարյանը, հավաքել է 3 միավոր։ Գործերն ուղարկվել էին կառավարություն՝ ՀՀ փոխվարչապետին, ով էլ տնօրեն է նշանակել Կարինե Մարգարյանին, ով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի մտերիմն է: Մենք պահանջում ենք, որ տնօրեն դառնա ոչ միայն մեր փոխտնօրենը, այլ նաև արդարությունը հաղթի, քանի որ Մարիետա Հարությունյանն ավելի շատ ձայն է հավաքել, ու երևի Լոռու մարզպետն այնքան թույլ է մաթեմատիկայից, որ չգիտի, որ 4-ը մեծ է 3-ից»: Դպրոց են ժամանել մարզպետարանի կրթության վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Ռաֆայել Հարությունյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի Բազումի բաժնի ծառայողները: Աշակերտները վանկարկում էին «Հարությունյան՝ տնօրեն», ինչպես նաև ասում էին, որ շարունակելու են դասադուլ անել այնքան ժամանակ, մինչև որ արդարությունը կհաղթի, ու որ վերջապես Լոռու մարզպետը կհասկանա, որ սա իր ատամնաբուժարանը չէ, որտեղ կարող է իր ծանոթներին գործի տեղավորել։ Սա դպրոց է, ու կոլեկտիվի ու աշակերտների խոսքը ևս պետք է հաշվի առնել: Մի քանի ծնողներ էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասացին, որ մարզպետի օգնականը եղել է հանձնաժողովի մեջ, որն անթույլատրելի է օրենքով ու, բնականաբար, այսպիսի «արդյունք» է ստացվել: Երկար քննարկումներից հետո մի պահ դուրս եկավ Մարիետտա Հարությունյանն ու աշակերտներին հորդորեց չաղմկել: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+

Նմանատիպ նյութեր