Կրթության և գիտության նախարարն անարդյունավետ է աշխատում. ԲՀԿ պատգամավոր
Հայաստանի կրթության և գիտության նախարարն անարդյունավետ է աշխատում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Վերջինս ընդգծեց, որ եթե ԿԳ նախարարը համարում է, որ քաղաքական որոշումներով կարելի է փոխել երկրի գլխավոր բուհի ռեկտորին, ապա այդ մոտեցմանը համաձայնելն անհնար է։
«Եթե ռեկտորին հաջողվում է ապահովել բուհի նորմալ գործունեությունը, նա հանցագործություններ չի կատարել, ապա պետք է մնա իր պաշտոնին»,-նշեց պատգամավորը։
Հավելեց, որ եթե ԿԳ նախարարը ոչ արդյունավետ է աշխատում, ապա ինչո՞ւ տվյալ նախարարությունը ևս չեն լուծարում։