987 դիտում
16:17 04-04-2019
Առողջապահության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին, իսկ տվողն այդ մասին չէր հայտնել մեզ. Ա. Վանեցյան
Առողջապահության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին, մնացածը քննության ընթացքում կերևա: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Հավելեց, որ կաշառք տվողի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին. առաջադրվել է մեղադրանք, սակայն հաշվի է առնվել վերջինիս առողջական վիճակն ու տարիքը, այդ իսկ պատճառով նրա նկատմամբ չի ընտրվել խափանման միջոց կալանավորումը:
Հարցին, թե կաշառք տվողը նախապես հայտնե՞լ է իրենց այդ մասին, Վանեցյանն ասաց, որ եթե հայտներ, ապա իրեն մեղադրանք չէր առաջադրվի, և նա կազատվեր պատասխանատվությունից:
Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ մարտի 30-ին բուժհաստատության ղեկավարն ՀՀ առողջապահության նախարարի տեղակալին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք անձամբ տվել էր առանձնապես խոշոր չափի գումար, որի փոխանցումն իրականացվել էր ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:
Նույն օրը բերման ենթարկված փոխնախարարը ձերբակալվել էր՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, իսկ կաշառք տալու մեջ կասկածվող անձի նկատմամբ, հաշվի առնելով վերջինիս տարիքը և առողջական վիճակը, որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նմանատիպ նյութեր
3635 դիտում
12:47 14-03-2018
ՀՔԾ. Կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել են մաքսային տեսուչներ
Այս բաժնից
715 դիտում
20:11 04-05-2024
Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին
958 դիտում
18:56 04-05-2024
Սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ. Եղանակը Հայաստանում