735 դիտում
11:33 04-04-2019
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եթովպիայի Ժողովրդի ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
Պաշտոնական այցով Ադիս-Աբեբայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 3-ին հանդիպել է Եթովպիայի Ժողովրդի ներկայացուցիչների պալատի նախագահ Տագեսսե Չաֆոյի հետ:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, երկուստեք ընդգծել են հայ-եթովպական պատմական ամուր կապերը՝ որպես լավ հիմք երկկողմ հարաբերությունների առավել զարգացման և խորացման համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հայկական կողմը հանձնառու է նոր լիցք հաղորդելու երկու բարեկամ երկրների միջև հարաբերություններին:
Զոհրաբ Մնացականյանը և Տագեսսե Չաֆոն ուղենշել են երկկողմ օրակարգի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը՝ ընդգծելով երկու երկրների խորհդարանների միջև շփումների ակտիվացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչներն ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու լավագույն օղակն են:
Որպես համագործակցության գերակա ուղղություններ առանձնացվել են բարձր տեխնոլոգիաների, գիտակրթական և առևտրատնտեսական ոլորտները:
Նախարար Մնացականյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը բանակցային գործընթացի առաջմղման համար:
Նմանատիպ նյութեր
1011 դիտում
14:59 03-04-2019
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եթովպիայի նախագահի հետ
Այս բաժնից
334 դիտում
12:59 01-05-2024
Սկսված սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ. Ալիև
352 դիտում
12:37 01-05-2024
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան