Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եթովպիայի նախագահի հետ
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Եթովպիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է այդ երկրի ղեկավարի հետ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի Եթովպիա կատարած պաշտոնական այցը մեկնարկել է նախագահ Սահլե-Ուորք Զեուդեի հետ հանդիպմամբ»,- գրել է Նաղդալյանը: