SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 2-ին, Երևանում հայտնաբերված թմրանյութերի փաստով:
Ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Չարենցի փողոցում գործող «Արամե» ակումբի մոտից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել 2 քաղաքացու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևանի բնակիչ, 28-ամյա Արամ Աբրահամյանը և Աբովյան քաղաքի բնակիչ, 23-ամյա Հրայր Ստեփանյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Ստեփանյանի մոտ հայտնաբերվել է մեկ կաթուցիցչ որի մեջ եղել է ընդհանուր 2.85 գ դեղնականաչավուն զանգված:
Հ. Ստեփանյանը հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է թմրանյութ և այն պատկանում է իրեն՝ իր օգտագործման համար է:
Հետաքննիչը թմրանյութը առգրավել է և հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հ. Ստեփանյանն ու Ա. Աբրահամյանը բաց են թողնվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Աբրահամյանն աշխատում է «Լավաշ» ռեստորանային համալիրում՝ բարմեն, իսկ Հ. Ստեփանյանը՝ նույն ռեստորանային համալիրում ՝ բարմեն-մատուցող:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նրանցից մեկի մականունը «Փախլավա» է, մյուսինը՝ «Գաթա»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Երևանում ոստիկանության կարմիր բերետները «Արամե» ակումբի մոտից բերման են ենթարկել «Լավաշ» ռեստորանային համալիրի բարմենին ու բարմեն–մատուցողին, որոնց ընկերական շրջապատում անվանում են «Գաթա» ու «Փախլավա»
2019.04.03 21:19


Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
