211652_close_icon
views-count893 դիտում article-date 22:25 03-04-2019

Քննարկվել են սահմանային վերահսկողության ընթացակարգերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի նախաձեռնությամբ՝ լիազոր մարմնի դահլիճում անցկացվել են քննարկումներ սննդամթերքի սահմանային հսկողության կարգի և դրանում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ, որին մասնակցել են տեսչական մարմնի, մի շարք գնահատող մարմինների, լաբորատորիաների ներկայացուցիչներ, ինչպես նաև սպառողների իրավունքների և բիզնեսի շահերի պաշտպաններ: Ներկայացնելով ոլորտում առկա խնդիրները՝ Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հույս է հայտնել, որ կառուցողական քննարկումների և իրատեսական առաջարկների միջոցով հնարավոր է հասնել ցանկալի, բոլոր կողմերի համար ընդունելի արդյունքի: Ընդգծելով, որ Տեսչական մարմինը սպառողների շահերի պաշտպանությանը միտված կառույց է, նա նաև շեշտել է, որ ինքը կանի հնարավորը սահմանային վերահսկողությունը հնարավորինս արագ, մատչելի և առանց արհեստական խոչընդոտների կամ ժամանակի ավելորդ կորստի իրականացնելու համար: «Բեռը Հայաստանի Հանրապետություն կարող է ներմուծվել միայն համապատասխանության հավաստագրի, ինչպես նաև հավատարմագրված լաբորատորիայի տրամադրած տեղեկատվության առկայության դեպքում, ինչի հիման վրա Տեսչական մարմնինն այդ մթերքը կհամարի անվտանգ»,- ասել է Գեորգի Ավետիսյանը: Հանդիպմանը մասնակցող տնտեսվարողները դժգոհություններ են հայտնել՝ կապված սահմանային հսկիչ կետերում բեռների նմուշառման և լաբորատոր փորձաքննության տանելու ժամկետների ձգձգման, ինչպես նաև փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով հանձնելուց հետո նաև թղթային ներկայացնելու անհրաժեշտության հետ: Նրանք ներկայացրել են առաջարկություններ սննդամթերքի անվտանգության և առողջության սերտիֆիկատների տրամադրման, բեռների նմուշառման և լաբորատոր փորձաքննության ժամկետների օպտիմալացման, ընթացակարգերի թվայնացման համակարգի միջոցով փաստաթղթերի ներկայացման վերաբերյալ՝ ակնկալելով լիազոր մարմնի աջակցությունը: ՍԱՏՄ ներկայացուցիչները հավաստիացրել են, որ իրատեսական, օրենսդրությանը չհակասող առաջարկները հնարավորինս արագ կյանքի կկոչվեն: [b]Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր