Հայաստանի նկարիչների միության և գեղարվեստի ակադեմիայի հիմնադիր Արա Սարգսյանի 117-ամյակին միջոցառում կանցկացվի
«Մահ իմացյալ՝ անմահություն» միջոցառում՝ նվիրված հայ մեծանուն քանդակագործ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս, Խորհրդային Հայաստանում մոնումենտալ քանդակագործության հիմնադիր, ԽՍՀՄ գեղարվեստի իսկական անդամ, Հայաստանի նկարիչների միության և գեղարվեստի ակադեմիայի հիմնադիր Արա Սարգսյանի 117-ամյակին:
Արա Սարգսյանը հեղինակն է Երևանի Օպերայի դիմաց գտնվող Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի, ԵՊՀ-ի դիմաց «Սահակ Պարթև, Մեսրոպ Մաշտոց» խմբաքանդակի, Վալերի Բրյուսովի և Նելսոն Ստեփանյանի կիսանդրիների, Գյումրու՝ «Մայր Հայաստան» քանդակի:
Ապրիլի 6-ին ժամը 15:00-ին «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարանում (Պուշկինի 70) տեղի կունենա Արա Սարգսյանի 117-ամյակին նվիրված միջոցառումը:
Ապրիլյան նույն օրերին էր, որ հայ զինվորներն իրենց կյանքը նվիրեցին հայրենիքի պաշտպանությանը: Նրանցից յուրաքանչյուրը հերոսացավ՝ անմար թողնելով իր անունը:
Քանդակագործն իր գործունեության առանցքում է պահել հայ զինվորին՝ կարևորելով նրա հերոսությունը, նվիրումը հայրենիքին և անձնազոհ քաջությունը: Միջոցառումը նվեր է հայ զինվորին և նրա քաջությանը:
Միջոցառմանը հրավրրված են՝
Հայոց բանակի զինվորներ և սպաներ, Երեւանի պետական և մանկավարժական համալսարանների, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողներ, դասախոսներ:
Հայրենիքի պաշտպանությանը նվիրված բոլոր հերոսների քանդակներին Արա Սարգսյանը դրոշմել է անմահ այս խոսքերը՝ «ՄԱՀ ԻՄԱՑՅԱԼ՝ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ»:
Միջոցառման կազմակերպումն ու ողջ ֆինանսավորումն իրականացնում է քանդակագործի թոռնուհու՝ Աննա Սարգսյանի ջանքերով:
Միջոցառման մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք կապվել հետևյալ հեռախոսահամարով՝ 010 56 11 60:
[b]Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան»
տուն-թանգարանի աշխատակազմ[/b]