211652_close_icon
views-count1114 դիտում article-date 09:42 03-04-2019

Ապրիլյան պատերազմի գլխավոր դասը՝ գործողությունների պլան. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթն իր խմբագրականում գրում է. «Ապրիլյան պատերազմի մասին ամեն ինչ, կարծես թե, ասված է: Ասվածի մեծ մասը քարոզչական բնույթ է կրում: Այն ժամանակ ընդդիմությունը, իսկ հիմա իշխանությունը (ճիշտ է` այժմ պակաս ակ­տիվությամբ) փորձում է պատերազմը ներկայացնել որպես այն ժամանակվա իշխանությունների ձախո­ղում` կորցրած հեկտարների և զոհերի համար մե­ղադրելով բացառապես քաղաքական հակառակորդներին: Այս «ներքաղաքական» մասը երբեմն խանգարում է իրականությանը նայել «պատմության բարձունքներից» և հասկանալ, որ թեև լուրջ ռազմական բախումն ի հայտ բերեց պետական և, մասնավորապես, պաշտպանական համակարգի բազմաթիվ խնդիրներ, դրա արդյունքները որակել որպես «պարտություն» կամ «ձախողում», սխալ է՝ դա փորձություն էր և դաս բոլորիս համար, բայց երբեք ոչ՝ «պարտություն»: Դաս էր նաև նրանց հա­մար, ովքեր կասկածներ ունեին մեր ժողովրդի հա­մախմբվելու ունակության, մեր երիտասարդների հայրենասիրության վերաբերյալ: Այն ժամանակվա իշխանությունը կարողացա՞վ ճիշտ հետևություններ անել Ապրիլյան պատերազ­մից: Ինձ թվում է՝ ոչ: Անհրաժեշտ էին կտրուկ փոփոխություններ պետական բոլոր կառույցներում՝ ոչ միայն կոռուպցիայի վերացման, այլև արդյունավե­տության բարձրացման ուղղությամբ: Բայց անցած 27 տարիներին, մինչև հեղափոխությունը բոլոր իշ­խանությունների գլխավոր նպատակն էր ինչ-որ մի ձևով կոնսերվացնել իրավիճակը: Ռուսերեն ասած՝ «авось пронесет»: Բայց կանգնել տեղում՝ նշանակում է գնալ հետ, կառուցելու մասին հոգ չտանել՝ նշա­նակում է նպաստել քանդմանը: Տվյալ դեպքում՝ նա­և ինքնաքանդմանը: Արդյո՞ք ներկա իշխանությունները դասեր քաղել են երեք տարի առաջ տեղի ունեցած իրադարձու­թյուններից: Հուսով եմ՝ այո»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր