Միայն ես ունեմ ԻՊ-ի դեմ պայքարի իրական գործողությունների պլան. Հ. Քլինթոն
ԱՄՆ-ի դեմոկրատ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ միայն ինքն ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրական պայքարի պլան, հայտնում է Associated Press-ը:
Այդ մասին նա խոսել է Օքլահոմա նահանգ կատարած իր այցի ժամանակ: Քլինթոնի խոսքով՝ նախագահի այլ թեկնածուները շատ խոսում են, սակայն քիչ են ծանոթ իրավիճակին և չունեն փորձ:
«Ես եղել եմ Սպիտակ Տանը, ես գիտեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել և կարող եմ Ամերիկան ավելի անվտանգ դարձնել»,-ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը: