211652_close_icon

ՀՀ մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են

views-count1954 դիտում article-date 10:07 01-04-2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Լոռու, Ստեփանավանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Բերդի, Ճամբարակի, Գավառի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ձյան առատ տեղումների պատճառով Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են: Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին, Սարավանի և Ստեփանավանի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր