ՀՀ ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թ. տարեկան հաղորդումը և կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը
Մարտի 31-ին հրապարակվել և ՀՀ Ազգային ժողով են ուղարկվել 2018 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական նոր օրենքով ինստիտուտին վերապահված նոր գործառույթների հիման վրա 2018 թվականի տարեկան հաղորդումը ենթարկվել է կառուցվածքային զգալի փոփոխությունների:
Պաշտպանի տարեկան հաղորդումը հասանելի է հետևյալ [url=http://www.ombuds.am/resources/ombudsman/uploads/files/publications/3f18533e9c7b71f7e4419616a2b9b70b.pdf]հղումով[/url]։
Կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցը՝ [url=http://www.ombuds.am/resources/ombudsman/uploads/files/publications/2a945ebfa92f2536ba1d673ee964cd90.pdf]հետևյալով[/url]։