211652_close_icon

Աֆղանստանում ականանետային արկի հետևանքով դպրոցականներ են մահացել

views-count1513 դիտում article-date 17:59 30-03-2019
Աֆղանստանի կենտրոնական Ղազնի շրջանում դպրոցի վրա ընկած ականանետային արկի հետևանքով մահացել է 10-16 տարեկան չորս դպրոցական, ևս 17 մարդ վիրավորվել է: Associated Press-ը հայտնել է, որ Ղազնիում Աֆղանստանի անվտանգության ուժերի և «Թալիբան»-ի զինյալների միջև բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ կողմերից մեկն արձակել է արկը: Կողմերից ոչ մեկը կատարվածի պատասխանատվությունը չի ստանձնել: Վիրավորում ստացած 17 անձանցից 15-ը աշակերտներ են, 2-ը՝ ուսուցիչներ:

Նմանատիպ նյութեր