Լուգանսկում ականանետային գնդակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 15֊ի
Այս գիշեր Լուգանսկում ականանետային գնդակոծման հետևանքով զոհվել է 15 խաղաղ բնակիչ, շուրջ 60 մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Լուգանսկի պարետ Սերգեյ Գրաչյովին։
«Լուգանսկի կենտրոնի ավտոկայարանի գնդակոցման հետևանքով զոհվել է 15 խաղաղ բնակիչ, վիրավոր է մոտ 60 մարդ»,֊ հայտնել է Գրաչյովը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լուգանսկում ականանետային գնդակոծման զոհ է դարձել 5 մարդ։