211652_close_icon
views-count2751 դիտում article-date 13:46 30-03-2019

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար: 16-րդ կիլոմետրից սկսած Երևան-Սևան ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Աշոցք-Ամասիա, Քաջարան-Գորիս, Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանի, Տավուշի և Լոռու մարզերի ավտոճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը: Լանջիկ-Մաստարա, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Լոռու, Կոտայքի, Տավուշի, Շիրակի մարզերում, Երևան, Սյունիքի մարզի Գորիս, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում, Արագածի, Աշտարակի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Լանջիկի տարածաշրջանում ձնաբուք է: Սյունիքի մարզի Գորիս (ցածր տեսանելիություն), Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Շինարարական աշխատանքներ են ընթանում 2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. մարտի 30-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է բեռնատարների համար: *** Մարտի 28-ին Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով 11-12 կմ հատվածը ժամը 20:30-ից երթևեկելի է միակողմանի:

Նմանատիպ նյութեր