211652_close_icon
views-count1013 դիտում article-date 14:12 30-03-2019

ԱԻ նախարարը հանդիպել է քաղաքացիների հետ

Ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունում է քաղաքացիներին, լսում նրանց առաջարկությունները, դիմում-բողոքները, անմիջական և բաց շփման ընթացքում տեղեկանում մարդկանց խնդիրներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդունելությանը մասնակցում են քաղաքացիներ ՀՀ բոլոր մարզերից: Մարտի 29-ին կայացած հերթական հանդիպման ժամանակ նախարարը մանրամասն ծանոթացավ քաղաքացիների կողմից բարձրացվող խնդիրներին և խոստացավ ՀՀ օրենսդրության ընձեռած հնարավորությունների շրջանակում առավելագույնս օգտակար լինել մարդկանց:

Նմանատիպ նյութեր