Ինչպիսի եղանակ է սպասվում հանգստյան օրերին
[color=#CC0000]ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 29-30-ը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։
Հանրապետության տարածքում`[/color]
Մարտի 29-ի ցերեկը, 30-31-ը, ապրիլի 1-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկային ժամերին կնվազի 7-10 աստիճանով:
[img]https://st0.shamshyan.com/editor/0649740001553878566900639.jpg[/img]
[color=#CC0000]Երևան քաղաքում՝ [/color]
Մարտի 30-31-ը, ապրիլի 1-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին բարձրադիր գոտում` ձյան տեսքով։
[img]https://st0.shamshyan.com/editor/0105974001553878576929101.jpg[/img]