1831 դիտում
19:25 29-03-2019
ՀՀ ֆինանսների նախարարությունում նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Մարտի 29-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ինախաձեռնությամբ:
Քննարկվել են «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի 2 թիրախային ոլորտներից բխող ուղեցույցները, որոնք, մասնավորապես,
վերաբերում են «Պետական գնումների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ձեռք բերվող ապրանքների ծառայությունների և աշխատանքների նկատմամ բէներգաարդյունավետության պահանջների կիրառմանը և պարզեցված (քաղաքացու) բյուջեի մշակման մեխանիզմներին:
Հանդիպման առաջին մասում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ներկայացնելով էներգաարդյունավետության պահանջների կիրառման ուղեցույցը, նշել են, որի նպատակն է լրացնել «Գնումների մասին» օրենքի և էներգախնայողության ոլորտում գործող օրենսդրական դաշտերի փոխգործակցության վերաբերյալ իրազեկվածության և մեթոդական ցուցումների բացը:
Կարեն Բրուտյանը նշել է, որ ֆինանսների նախարարությունը իր աջակցությունն է հայտնում այս ուղեցույցի գործնական կիրառման հարցում, քանի որ այն հնարավորություն կտա նաև էներգախնայողության միջոցով կրճատել էներգիային ուղղված ծախսերը:
Ըստ նրա՝ ուղեցույցի արդյունավետությունը պետք է գնահատվի համապատասխան մարմինների հետ համագործակցության միջոցով, որին պատրաստ է աջակցել նաև ՀՀ ֆինանսների նախարարությունը:
Հանդիպման երկրորդ մասում անդրադարձ է կատարվել քաղաքացուբյուջեիկազմմանը, որի նպատակն է հասարակության համար ծախսերի, եկամուտների ևդեֆիցիտի մասով պետական բյուջեն ավելի հասկանալի դարձնելը:
«Պարզեցված բյուջեի էությունն այն է, որ հասարակության լայն շերտերը ներգրավված լինեն բյուջետային գործընթացի մեջ: Գլխավոր հասցեատերը պետք է լինեն քաղաքացին և նրա սպասելիքները», - ասել է Բրուտյանը և հավելել, որ յուրաքանչյուր տարի բյուջետային քննարկումների ժամանակ պետք է կարևորվի նաև ՀԿ-ների մասնակցությունը:
Նախարարի տեղակալն ընդգծել է նաև, որ նախորդ տարի ներդրվել է ծրագրային բյուջետավորման համակարգը, որի միջոցով փորձ է արվում բյուջեն միայն ֆինանսական փաստաթղթից վերածել նպատակների, արդյունքների փաստաթղթի:
Ըստ Բրուտյանի՝ այս ամենը միտված է նրան, որ ճյուղային նախարարությունների կողմից ներկայացված ինֆորմացիան լինի հիմնավոր, ամբողջական և թիրախային, դրա կազմման գործընթացը տեսանելի լինի քաղհասարակության ներկայացուցիչների համար:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշել է, որ պարզեցված բյուջեն պետք է լինի համակարգային, իսկ նրա կառուցվածքը՝ քաղաքացու համար օգտակար և արդյունավետ:
Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու ուղեցույցներն էլ քննարկել համապատասխան նախարարությունների հետ: Ինչպես նաև կարևորվել է ՀԿ-ների մասնակցությունը 2020 թվականի բյուջետային գործընթացին, որն էլ հիմք կհանդիսանա տարբեր ոլորտների բյուջետային հայտերի հանրային քննարկումների արդյունավետ կազմակերպման համար:
Նմանատիպ նյութեր
2623 դիտում
20:26 26-01-2018
ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
4010 դիտում
22:46 13-08-2021
Կարեն Բրուտյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Այս բաժնից
739 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
565 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1108 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից