1613 դիտում
18:48 29-03-2019
ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագիրքը կփոփոխվի
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի վերանայման միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին հանդիպում-քննարկումը, որը վարել է նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նախարարը շնորհակալություն է հայտնել աշխատանքային խմբի անդամներին հանդիպմանը մասնակցելու համար և նշել, որ առջևում երկարատև և ծավալուն աշխատանք է սպասվում։
«Ես խնդրել եմ, որ շատ տարբեր կազմակերպություններ ներգրավվեն, որոնք ասելիք ունեն այս հարցում, որպեսզի հավաքվեք այս ձևաչափով, լսենք միմյանց և հասկանանք, թե կորպորատիվ կառավարման մշակույթը Հայաստանի մասնավոր հատվածում արմատավորելու ճանապարհին ինչ ձևով գնանք առաջ արդյունքներ ունենալու համար», - ասել է նախարարը։ Նա տեղեկացրել է, որ ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագիրքը մշակվել է դեռևս 2010 թվականին, տարիների ընթացքում երկրում փոփոխություններ են կատարվել, փոխվել է նաև գործարար միջավայրը և հիմա ճիշտ ժամանակն է կանոնագիրքը փոփոխելու։ Նախարարը հույս է հայտնել, որ հետևողական աշխատանքի արդյունքում կհաջողվի ունենալ նորացված և արդիական կորպորատիվ կառավարման կանոնագիրք։ Կորպորատիվ կառավարման մշակույթի կայացումը Տիգրան Խաչատրյանը կարևորել է Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման և գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից։
Կորպորատիվ կառավարման կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Կարապետյանը նշել է, որ ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագիրքը կորցրել է իր արդիականությունը, նրա վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD/ՏՀԶԿ) կորպորատիվ կանոնների փոփոխությամբ և հավելել, որ իրենք պատրաստ են օժանդակել կառավարությանը խնդրի վերաբերյալ օրակարգ ձևավորելու և ընթացիկ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու հարցում։
Այնուհետև, G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքներին և կորպորատիվ կառավարման լավ գործելաոճին ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի համապատասխանության վերլուծության արդյունքների ներկայացումից հետո, հանդիպման մասնակիցները կարծիքներ են փոխանակել, ներկայացրել առաջարկություններ կանոնագրքի փոփոխության վերաբերյալ ընդհանուր տեսակետի ձևավորման և առաջիկա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։
Կորպորատիվ կառավարման կանոնագրքի վերանայման և փոփոխման աշխատանքներն իրականացվում են Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից ֆինանսավորվող և Կորպորատիվ կառավարման կենտրոնի կողմից իրականացվող «Կորպորատիվ կառավարման և ֆինանսական հաշվետվողկանության կարգավորման բարեփոխումներ» ծրագրի օժանդակությամբ։ Աշխատանքային խմբում ներգրավված են պետական կառավարման մարմինների և ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1915 դիտում
21:45 26-11-2018
Քննարկվել են կորպորատիվ կառավարման զարգացման հիմնախնդիրները
1003 դիտում
14:22 18-05-2016
Հանրակրթական դպրոցների վարկանիշավորման մեթոդաբանությունը կփոփոխվի
Այս բաժնից
634 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու
946 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան