211652_close_icon
views-count1446 դիտում article-date 15:50 29-03-2019

Էյնշտեյնի՝ Հիտլերի «խելագարության» մասին նամակը Լոս Անջելեսում աճուրդով վաճառվել է 134 հազար դոլարով

20-րդ դարի մեծագույն ֆիզիկոս և տեսաբան Ալբերտ Էյնշտեյնի նամակը, որում նա պատմում է Ադոլֆ Հիտլերի «խելագարության» մասին, վաճառվել է աճուրդով, հաղորդում է [url=https://edition.cnn.com/2019/03/27/us/einstein-letters-holocaust-trnd/index.html]CNN[/url]-ը: Գնորդը նամակի դիմաց 134 հազար դոլար է վճարել: Նամակում գիտնականը նշում է, որ Գերմանիայի ֆյուրերի «խելագարությունն» ամբողջովին կործանել է նրան շրջապատող բոլոր մարդկանց կյանքը: Աճուրդի ժամանակ ներկայացվել են Էյնշտեյնի՝ 1921-1939 թթ. գրված այլ նամակներ, որոնցում նա պատմում է Հիտլերի իշխանության գալու, ինչպես նաև հրեաների դիմադրության մասին: Նամակներից մեկն ուղղված է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի ճառագայթային օնկոլոգիայի դասախոս, բժիշկ Մորիս Լենցին: Դրանում Էյնշտեյնը շնորհավորում է նրա՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեա փախստականներին օգուտ բերած գործունեության համար: «Դիմադրության ուժը, որը թույլ է տվել հրեա ժողովրդին ողջ մնալ հազարամյակներ շարունակ, մեծ մասամբ հիմնված է միմյանց օգնելու ավանդույթի վրա»,- իր նամակում գրում է գիտնականը: [img]https://st0.shamshyan.com/editor/0723878001553858652834580.jpeg[/img]

Նմանատիպ նյութեր