Կոնստանտին Օրբելյանն ազատվել է աշխատանքից
Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի եւ տնօրենի պաշտոնից:
ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ի երեկոյան որոշում է ստորագրել, ըստ որի՝ Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանն ապրիլի 1-ից ազատվել է աշխատանքից։