ՊՆ վարչական համալիրում շարունակվում է ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքը
ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընթացող զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցներին մարտի 28-ին դասախոսություններ են ներկայացվել ապրիլյան քառօրյա մարտական գործողություններին ներգրավված աշխարհազորային կառույցների դերակատարության, տեղեկատվական և հոգեբարոյական առճակատումների, որպես բանակ-հասարակություն կառուցողական փոխգործակցության գրավական՝ հանրության հետ տարվող արդյունավետ աշխատանքի և զինված ուժերում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությունների վերաբերյալ: