211652_close_icon
views-count1655 դիտում article-date 12:40 23-03-2019

Արտակ Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մարտ ամսվա կատարված աշխատանքները և ցուցումներ տրվել պլանավորված միջացառումները պատշաճ նախապատրաստելու և կազմակերպելու ուղղությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանին երկարամյա համատեղ ծառայության համար և պարգևատրել խորհրդանշական նվերով:

Նմանատիպ նյութեր