211652_close_icon
views-count1772 դիտում article-date 18:25 28-03-2019

Շիրակի մարզում հաշմանդամություն կամ զարգացման հապաղում ունեցող երեխաներին կտրամադրվի վաղ կրթական և վերականգնողական ծառայություններ

Մարտի 29-ին ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի և Բուլղարիայի կառավարության միջև կստորագրվի համագործակցության համաձայնագիր, որի հիմնական նպատակը վաղ տարիքի հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառումն է: Բուլղարիայի կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագիրը կիրականացվի Շիրակի մարզի Ամասիայի խոշորացված համայնքում: Ծրագիրը նախատեսում է առողջապահական, սոցիալական և կրթական ծառայությունների համակարգված և համագործակցային աշխատանք, ինչի շնորհիվ հնարավոր կլինի վաղ հայտնաբերել հաշմանդամություն կամ զարգացման հապաղում ունեցող 0-6 տարեկան երեխաներին, գնահատել նրանց կարիքները և տրամադրել համապատասխան վերականգնողական ծառայություններ, ինչպես նաև խորհրդատվություն և հմտություններ փոխանցել ծնողներին, ու երեխաների համար ապահովել ներառական նախադպրոցական ծառայություններ: Ծրագիրն ուղղված է աջակցելու երեխայի պաշտպանության և կրթության ոլորտներում ՀՀ կառավարության բարեփոխումներին՝ համագործակցելով ՀՀ կրթության և գիտության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ առողջապահության նախարարությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Մինչ համաձայնագրի ստորագրումը ելույթ կունենան՝ Տանյա Ռադոչայը՝ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը, Մարիա Պավլովա Ցոցորկովան՝ ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը, Արևիկ Անափիոսյան՝ ՀՀ կրթության և գիտության փոխնախարարը, Ժաննա Անդեասյանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր