211652_close_icon

Ցավալի է, երբ լրատվամիջոցը փաստացի դառնում է մի կողմի գործիք և մոռանում է օբյեկտիվ լինելու իր ենթադրյալ առաքելությունը

views-count20432 դիտում article-date 17:58 28-03-2019
ՀՀ ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ֊գնդապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների վերաբերյալ քաղաքացիական գործի մասին լրատվական կայքերից մեկի միջոցով տարածված տեղեկատվության մասին անհրաժեշտ եմ համարում հայտնել հետևյալը` Ցավալի է, երբ լրատվամիջոցը փաստացի դառնում է մի կողմի գործիք և մոռանում է օբյեկտիվ լինելու իր ենթադրյալ առաքելությունը։ Ինչ վերաբերում է բուն գործին, ապա ներկայացված հայցը պարզապես ծիծաղելի է, իսկ դատավորի նկատմամբ մի քանի օր առաջ հարուցվել է կարգապահական վարույթ` դատավարական օրենքի առերևույթ կոպիտ խախտման հիմքով։ Հուսամ այսուհետ ցանկացած լրագրող կփորձի պարզել մյուս կողմի դիրքորոշումը և տարածի օբյեկտիվ տեղեկատվություն, այլ ոչ թե գնա էժանագին սենսացիա ստեղծելու արատավոր ճանապարհով։ [img]https://st0.shamshyan.com/editor/0889207001553781456753103.png[/img]

Նմանատիպ նյութեր