211652_close_icon
views-count15724 դիտում article-date 14:31 28-03-2019

Մարտի 29-ից ապրիլի 2-ը Հայաստանում սպասվում են տեղումներ ձյան տեսքով

Մարտի 29-30-ը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։ Հանրապետության տարածքում մարտի 28-ի ցերեկը, 29-31-ն, ապրիլի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ի ցերեկային ժամերին կնվազի 7-10 աստիճանով: [img]https://st0.shamshyan.com/editor/0437208001553766720520037.jpg[/img] Երևանում մարտի 28-ի ցերեկը, 29-31-ն, ապրիլի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին բարձրադիր գոտում` ձյան տեսքով։ [img]https://st0.shamshyan.com/editor/0840225001553766731914745.jpg[/img]

Նմանատիպ նյութեր