211652_close_icon
views-count69428 դիտում article-date 13:08 28-03-2019

Արտակարգ դեպք Երևանի «Բելաջիո» ռեստորանային համալիրում․ Ոստիկանությունը որոնում է խուլիգանություն կատարողներին

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ, մարտի 27-ին Երևանի Մյասնիկյան պողոտայում գործող «Բելաջիո» ռեստորանային համալիրում տեղի ունեցած խուլիգանության փաստով։ Ժամը 15։00-ի սահմաններում Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ նշված ռեստորանային համալիրի 2-րդ հարկում գտնվող ժամանցի սրահում մի քաղաքացի ցուցաբերում է ագրեսիվ պահվածք, տևական ժամանակ հնչեցնում է սեռական բնույթի հայհոյանքներ մատուցողների և երաժիշտների հասցեին և խանգարում է մյուս հաճախորդների ժամանցը։ Երբ այդ քաղաքացուն իրենք դիտողություն են արել, որ նման պահվածք չցուցաբերի, նա ռեստորանի համալիրի հարևանությամբ գտնվող բարձունքից քարեր և երկաթյա ձողեր է նետել շենքի ուղղությամբ, ինչի հետևանքով կոտրվել են ապակիները։ Դեպքի վայր ժամանած Ոստիկանության կենտրոնական բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ այդ քաղաքացին Երևան քաղաքի Ս․ Խանզադյան փողոցի բնակիչ 31-ամյա բնակիչ Սերյոժա Մելքոնյանն է։ Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան հայտնաբերելու, ինչպես նաև նրա հետ եղած անձանց ինքնությունը պարզելու և նրանց ևս հայտնաբերելու ուղղությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ս․ Մելքոնյանը, մինչև «Բելաջիո» ռեստորանային համալիրում «շոու» անելը, ժամեր առաջ էլ Կենտրոն վարչական տարածքում մեկ այլ քաղաքացու է ծեծի ենթարկել։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր