Գնացի ապառիկ հեռուստացույց վերցնելու, չտվեցին, Հարկադիրը կալանք էր դրել. ԱԺ նախագահի խոսքը առաջ բերեց Փաշինյանի ծիծաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեր տանը ինչ կա՝ սառնարան, լվացքի մեքենա և այլն, մենք վարկով ենք առել: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շատ հարմար վարկեր են առաջարկում. Ամիսը ընդամենը 6 հազար դրամ վճարելով դու ձեռք ես բերում ասենք՝ լվացքի մեքենա: Հարց է ծագում՝ ինչու միանգամից 300 հազար դրամ տաս, եթե կարող ես ամիսը ընդամենը 6 հազար դրամ վճարելով՝ լվացքի մեքենա ունենալ: Եթե չեմ սխալվում, մեր լվացքի մեքենայի վարկը դեռ չենք վերջացրել»,-ասաց Փաշինյանը:
Սրան արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը. «Պարոն վարչապետ, նույն տրամաբանությամբ էն օրը գնացի հեռուստացույց վերցնելու, էլ ինձ ապառիկ չտվեցին, Հարկադիրը կալանք էր դրել իմ հաշվի վրա: Չվճարած տուգանք ունեի»:
Սա առաջ բերեց վարչապետի և ներկաների բուռն ծիծաղը.
«Վաղը կգրվի, որ դուք պարոն Զեյնալյանի հետ ներքաղաքական խնդիրներ ունեք, դրա համար ինքը Հարկադիրով ձեր հաշիվների վրա կալանք է դրել: Այնպես որ իզուր դա ասեցիք, նոր քաղաքական հսկայական ինտրիգ դրեցիք, որն առաջիկա 6 ամիսների քննարկման նյութն է լինելու»,-ասաց Փաշինյանն ու հարցրեց. «Ընդ որում, ես ե՞մ ասել, որ կալանքը դնեն, թե ես չեմ ասել»:
Մանրամասները՝ [url=https://www.youtube.com/watch?v=uXQR8ZczsHE]News.am[/url]-ի տեսանյութում: