«Գնացի՛նք». Պուտինը նստել է «ԿամԱԶ»-ի ղեկին ու պաշտոնապես բացել Ղրիմի կամուրջը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնապես բացել է Կերչի նեղուցով անցնող, Ղրիմն ու Կրասնոդարի երկրամասն իրար կապող կամրջի՝ մեքենաների երթևեկության համար նախատեսված հատվածը:
Ինչպես հայտնում է tvrain.ru-ն, նախագահը նստել է «ԿամԱԶ»-ի ղեկին ու ասել՝ «Գնացի՛նք»: Պուտինի առաջնորդությամբ ավտոշարասյունն առաջին անգամ անցել է կամրջով:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ղրիմի կամուրջը մեքենաների համար բաց կլինի մայիսի 16-ից:
Հիշեցնենք, որ կամրջի շինարարությունը սկսվել է 2015թ.: Այն նախատեսված է մեքենաների, ինչպես նաև երկաթուղային հեռահաղորդակցության համար:
Հայտնի է, որ կամրջի երկաթուղային հատվածը կգործարկվի 2019թ. վերջին: Յոթ միլիարդ ռուբլի արժողությամբ կամրջի երկարությունը 19 կմ է: