Հայաստանի կառավարությունը ներդրողների հետ քննարկում է 3,1 մլրդ դոլարի նախագծեր. Փաշինյան
Հայաստանի կառավարությունը ներդրողների հետ քննարկում է 3,1 մլրդ դոլարի նախագծեր: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի, ԱՄՀ-ի, ԵՄ-ի և դոնոր կազմակերպությունների հետ բացառիկ լավ հարաբերություններ են հաստատվել, ինչը հույս է տալիս, որ Հայաստանում կլինի բացարձակապես նոր ներդրումային միջավայր:
«Այս առումով ցանկանում եմ ասել, որ այս պահին Կառավարության հետ քննարկման փուլում են 89 ներդրումային ծրագրեր՝ 3,1 մլրդ դոլար ընդհանուր ծավալով: Դրանցից 765 մլն դոլարի 49 ծրագիր արդեն գնահատվել է որպես իրատեսական և իրականացման այս կամ այն փուլում է»,- նշել է վարչապետը և հավելեց, որ 2,337 մլրդ դոլարի ևս մի քանի ծրագրեր քննարկումների փուլում են: