Ղազախստանն ու Ռուսաստանը 4 մլրդ դոլարի համատեղ տնտեսական նախագծեր կիրագործեն
                        Ղազախստանի ու Ռուսաստանի միջև մի շարք միջողառումների նախագիծ է մշակվել, որոնք ուղղված կլինեն 2016-2017 թթ. համատեղ առևտրի ընդլայմանը։ 
Ինչպես հաղորդում է Interfax-ը, այդ մասին տեղեկացրել է Ղազախստանի ազգաին էկոնոմիկայի նախարարությունը։ 
Հաղորդագրության մեջ ասվում է. «Համատեղ գործողությունների շրջանակներում ծրագրվում է էկոնոմիկայի ոլորտում իրագործել 27 նախագիծ՝ ավելի քան 4 մլրդ դոլար արժողությամբ»։
Նշենք, որ այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթանալու է այդ երիի ազգաին էկոնոմիկայի նախարար Կուանդիկ Բիշիմբաևի ու ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի հանդիպումը։  Իսկ նախօրեին երեկոյան մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ղազախստան այցը։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

