211652_close_icon
views-count9258 դիտում article-date 08:39 27-03-2019

Արցախում չպարզված հանգամանքներում 21-ամյա զինվոր է մահացել

Մարտի 26-ի ժամը 18:40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1998թ. ծնված ժամկետային զինծառայող Արա Գեորգիի Առաքելյանը: Արցախի ՊՆ - ում դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունն է հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր